Այլ Լուրեր

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Սարյան փողոցի գայթակղությունները` Canon-ի հետ
24/07/2018 16:23
Կիսվել

Սարյան փողոցի գայթակղությունները` Canon-ի հետ

Մի քանի տարի առաջ ձևավորվեց «Սարյանում գինի խմելու» ավանդույթը, որը զարգացավ, և Սարյանը դարձավ ոչ միայն երևանցիների, այլև՝ զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը։ Ամեն ինչ սկսվեց In Vino բար-խանութից, որն առաջարկում է գինիների բազմազան տեսականի՝ շուրջ 12 երկրից։ Հնարավոր է ինչպես տեղում վայելել գինին, այնպես էլ տանել տուն։

Սարյան փողոցի գայթակղությունները` Canon-ի հետ

«Բիզնես 24»-ի հետ զրույցում In Vino-ի մենեջեր Տոմա Օհանջանյանը պատմեց, որ այլևս վերականգնված է մի բաժակ գինի խմելու, հաճելի զրույց ունենալու ավանդույթը, ինչը և բար-խանութի հիմնադրման հիմնական գաղափարներից էր։

Իսկ թե ինչո՞ւ հենց Սարյան փողոցում, մեր զրուցակիցը նշեց, որ այն հանգիստ փողոց էր, հեռու կենտրոնից և հենց այս վայրում էր հնարավոր նոր բան ստեղծել։ Հետաքրքիր է, որ Սարյանը ոչ միայն տեղացիների, այլև՝ զբոսաշրջիկների սիրված վայրերից է․ «Մարդիկ գալիս են Հայաստան, մի քանի ժամ հետո այս փողոցում են հայտնվում»,-հավելեց մեր զրուցակիցը։

Սարյան փողոցի գայթակղությունները` Canon-ի հետ

Նշենք, որ InVino-ն կազմակերպում է շարունակական միջոցառումներ, որոնք մարդուն ավելի մոտ են դարձնում գինուն․ «Մենք մարդկանց ծանոթացնում ենք աշխարհի գինիներին, խաղողի տեսակներին, թե ինչպես կարող է մի խաղողի տեսակը իրեն բազմաձև դրսևորել տարբեր երկրներում, հողի, կլիմայական տարբեր պայմանների դեպքում»։

Հավելենք, որ հուլիս ամսվա ամեն երեքշաբթի երեկոյան In Vino-ն կազմակերպում է «Հանդիպեք գինեգործին» միջոցառումը։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են գինեգործությամբ, ունեն հարցեր գինեգործին կամ պարզապես ցանկանում են հաճելի միջավայրում գինի խմել, կարող են մասնակցել միջոցառմանը։

In Vino-ի հաջողակ գործունեությունից հետո մեկը մյուսի հետևից Սարյան փողոցում սկսեցին բացվել գինեխմության վայրեր։ Դրանցից մեկը Ոսկեվազն է, որը նույնպես հասցրել է դառնալ երևանցիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկը։

Սարյան փողոցի գայթակղությունները` Canon-ի հետ

Սարյան փողոցը շարունակում է ավելանալ նորաբաց սրճարաններով ու ռեստորաններով։ Վերջերս բացվեց Smoking Chef Grill & Wine ռեստորանը, որտեղ ոչ միայն հնարավոր է գինի խմել, այլև՝ վայելել տեղում պատրաստված ուտեստներ։

«Բիզնես 24»-ի հետ զրույցում ռեստորանի տնօրեն Գևորգ Ադամյանն ասաց, որ Smoking chef-ի համար լավագույն վայրը Սարյան փողոցն է, քանի որ այստեղ արդեն իսկ բացվել են բազմազան գինեխմության վայրեր և հաճախորդների համար կա ընտրության հնարավորություն․ «Ես միշտ կողմանակից եմ եղել մրցակցությանը, այդ ժամանակ ավելի լավ է ստացվում աշխատելը, բացի այդ ընտրության հնարավորություն է տալիս հաճախորդին, ասում է՝ «Եկեք գնանք Սարյան, կընտրենք որտեղ նստենք»։ Մի տեղում չի լինում, գնում է մեկ ուրիշ տեղ»։

Սարյան փողոցի գայթակղությունները` Canon-ի հետ

Խոսելով ռեստորան բացելու գաղափարի մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ Երևանին պակասում էր եվրոպական մոտեցմամբ մի ռեստորան, որտեղ մարդիկ կարող են ուտելիքներից ոչ միայն բավականություն ստանալ, այլև ըտրել տվյալ ուտեստին համապատասխան գինի։ 

Բացի այս, ռեստորանում մատուցվող մսամթերքը պատրաստվում է տեղում՝ տեղական մսից։ Կան երշիկի տարբեր տեսականիներ, իսկ ուտեստները պատրաստվում են ռետորանի առաջին հարկի բաց խոհանոցում՝ փայտի կրակի վրա։

Գևորգ Ադամյանը նշեց նաև, որ ռեստորանում կան գինի բացելու հատուկ ապարատներ, որոնք թույլ չեն տալիս՝ գինին շփվի օդի հետ և թթվի, այդպես հնարավոր է այցելուին մատուցել մեկ գավաթ գինի և պահպանել մնացածը։

Սարյան փողոցի գայթակղությունները` Canon-ի հետ

Ինչ վերաբերում է այցելուներին, ապա մեր զրուցակին ասաց, որ հիմնականում տեղացի հաճախորդների հոսքն է առայժմ շատ․ «Քանի որ մեր ռեստորանը նոր է բացվել, հիմնականում տեղացի հաճախորդներ են մեզ այցելում, բայց հուսով եմ՝ զբոսաշրջիկներն էլ շատ կլինեն, հատկապես՝ ամռանը, քանի որ Սարյան փողոցը զբոսաշրջիկների համար գինու փողոց է դառնում»։

Լուսանկարները՝ Canon EOS 200D

Canon կորպորացիան և Հայաստանում Canon-ի պաշտոնական գործընկեր Ֆայն ընկերությունը ներկայացնում են Cashback ակցիան։

Առաջարկի շրջանակներում Ֆայն խանութից (ք. Երևան, Արշակունյաց 9/4, հեռ. +374 11 300 300) կամ Fine – Duty Free (fine.am) հարթակից գնելով Canon-ի նշված տեսականին գնորդները կստանան մինչև 174,000 դրամ արժեքով Cashback վաուչերներ, որոնք կարող են օգտագործվել Ֆայն խանությում կամ fine.am կայքում հետագա գնումներ կատարելիս։ Առաջարկը գործում է մինչև հուլիսի 31-ը։

Սարյան փողոցի գայթակղությունները` Canon-ի հետ

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88