Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար նոր դռներ են բացվում
31/07/2018 17:54
Կիսվել

Հայաստանում բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման համար նոր դռներ են բացվում

Բլոկչեյն տեխնոլոգիայի միջազգային ոլորտային կազմակերպությունների հետ սկիզբ դրած համագործակցության արդյունքում Հայաստանում զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն այս դաշտի ներկայացուցիչների համար: Բելառուսի բլոկչեյն ասոցիացիայի, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Նևադա նահանգի բլոկչեյնի ասոցիացիաների  և Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիայի միջև վերջին ամսում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շուրջ կնքվել են համագործակցության հուշագրեր՝ հետևյալ ուղղություններով ձևավորած համաձայնություններն ամրապնդելու նպատակով`

-Ներդրումների խթանում բլոկչեյն լուծումներ կիրառող և այլ նորարական ընկերություններում ու կառույցներում,

-Բիզնեսների միջև կապի ու համագործակցությունների ստեղծում և դեպի միջազգային շուկա ուղիների ու հարթակների մշակում,

-Փորձնակների, ստարտափների, ձեռներեցների, կազմակերպությունների, ներդրողների և այլ կառույցների համընդհանուր տվյալների բազայի մշակում,

-Փորձի փոխանակման, հետազոտական, կրթական և այլ միջազգային ծրագրերի իրագործում, աշխատանքային խմբերի ու միջոցառումների կազմակերպում,

-Նորարար տնտեսական միջավայրի ձևավորում` բլոկչեյն լուծումների կիրառությամբ` կրիպտոարժույթների գլոբալ դաշտին հեշտ ինտեգրվելու նպատակով:

«Սա լավ հնարավորություն է տեղի կազմակերպությունների, ընկերությունների ինչպես նաև անհատների համար բլոկչեյնի միջազգային համայնքում ընդգրկվելու, գործունեություն ծավալելու և իրենց պոտենցիալն ընդլայնելու համար,» նշում է Nooor-ի նախագահ Վիգեն Առուշանյանը:

Հետևելով բլոկչեյն տեխնոլոգիաների ներկայիս դինամիկ աճին ու բազմակողմանի զարգացմանը՝ միասնական ծրագրերի շրջանակներում կիրականացվեն փորձի և կադրերի փոխանակումներ կողմ երկրների միջև: «Հայաստանը հիանալի հնարավորություններ ունի բելառուսական ընկերություններում փոխշահավետ աշխատատեղերի ստեղծման և մասնագետների վերապատրաստման հարցում,» նշում է Բելառուսի բլոկչեյնի ասոցիացիայի տնօրեն Ստանիսլավ Բասկոն:

Չսահմանափակվելով ներկայիս գործընկերների ցանկով, որոնց թվում են նաև Կրիպտոարժույթների ու բլոկչեյնի միջազգային ապակենտրոնացված ասոցիացիան (IDACB), Կրիպտոարժույթների և բլոկչեյնի ռուսական ասոցիացիան (RACIB), Հայաստանում մտավոր սեփականության իրավատերերի ակումբը, Nooor-ը շարունակում է նոր համագործակցությունների շուրջ աշխատանքները:  Հայաստանում գործող խոշոր կառույցների հետ մշակվող կրթական ու ձեռնարկատիրական նախաձեռնությունների մասին նորությունները կհայտարարվեն շուտով:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44