Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
GALLUP-ի հարցման համաձայն Երևանի ավագանու ընտրություններում կհաղթի «Իմ քայլը» դաշինքը
21/09/2018 18:07
Կիսվել

GALLUP-ի հարցման համաձայն Երևանի ավագանու ընտրություններում կհաղթի «Իմ քայլը» դաշինքը

Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կհաղթահարեն «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» քաղաքական ուժերը. այս մասին են վկայում Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ընկերության անցկացրած հարցման արդյունքները: 

«Երևանի ավագանու ընտրություններում, հարցումների արդյունքներով, քաղաքացիների 60,6 տոկոսը  պատրաստվում է քվեարկել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին,  9.2  տոկոսը` «Բարգավաճ Հայաստան»-ի: Առաջատար եռյակում է նաև «Լույս» կուսակցությունների դաշինքը` 4.3 տոկոս ձայներով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:

Մանրամասնելով՝ Դաջունցը հայտնեց, որ «Ավագանու ընտրություններում որ քաղաքական ուժի օգտին եք պատրաստվում քվեարկել» հարցին հարցվածների 60.6 տոկոսը պատասխանել է, որ իր ձայնը պատրաստվում է տալ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի օգտին, 9.2 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան»-ին, «Լույս» դաշինքին` օգտին` 3.4 տոկոսը,  1.3  տոկոսը` «Երկիր Ծիրանի»-ին , 1.1 տոկոսը` «Ժառանգությանը» , 0.8 տոկոսը,  ՀՅԴ-ին,  0.7  տոկոսը` «Օրինաց Երկիր» կուսակցությանը:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքին պատրաստվում է ձայն տալ հարցվածների 0,7 տոկոսը, «Ռեֆորմիստների կուսակցությանը»` 0,4 , «Ժողովրդավարական ուղի» կուսակցությանը  և «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքին ` 0,4 տոկոսը և «Հայք» կուսակցությանը` 0.3 տոկոսը»,-ներկայացրեց  Դաջունցը:

Հրաժարվել է պատասխանել հարցվածների 11,6 տոկոսը, դժվարացել է պատասխանել 8.9 տոկոսը:

«Մասնագետները փորձել են նաև հրաժարվածների և պատասխանել դժվարացածների ձայները համապատասխանաբար բաշխել կուսակցությունների միջև: Արդյունքում, առանց հաշվի առնելու «դժվարանում եմ պատասխանել» և  «հրաժարվում եմ պատասխանել» տարբերակները, ստացվել է, որ 76. 3 քվեարկելու է «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի օգտին , 11.6 տոկոսը «Բարգավաճ Հայաստան»-ի , իսկ  4.3  տոկոսը` «Լույս» կուսակցությունների դաշինքի օգտին: «Հաստատ կարող ենք ասել, որ ընտրություններում կանցնեն «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, միգուցե նաև «Լույս» կուսակցությունների դաշինքը` հաշվի առնելով հետազոտության սխալի տոկոսի հավանականությունը»,-նշեց Դաջունցը:

Հարցվողների 76,4 տոկոսը տեղյակ է եղել, որ սեպտեմբերի 23- ին նախատեսվում է ավագանու արտահերթ ընտրություն: 19,1  տոկոսը դժվարացել է նշել ընտրությունների անցկացման ամսաթիվը, միայն 4.5 տոկոսը տեղյակ չի եղել, որ կայանալու են Երևանի ավագանու ընտրություններ: Դաջունցը նշեց` նախորդ հարցման արդյունքների համեմատ 42.1 տոկոս աճ է գրանցվել այն հարցվողների, ովքեր տեղեկացված են ընտրությունների անցկացման օրվա մասին:

Հնչել է նաև հարց` նշել  ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

«Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի անունը նշել է 83. 4 տոկոսը, 70.7 տոկոսը`  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  անունը, 28.3  տոկոսը` «Լույս դաշինք»-ի: «Օրինաց երկիր» կուսակցության անունը նշել է հարվածների 26 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը`  24.8  տոկոսը, ՀՅԴ-ին` 19. 3 տոկոսը: 

Ըստ հարցումների արդյունքների` կուսակցությունների կողմից իրականացվող քարոզարշավներին հետևում է 62.4  տոկոսը: Հարցվողների 85. 5 տոկոսը տեսել, հանդիպել է «Իմ քայլը» կուսակցության քարոզարշավներին,  52.6  տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավներին, 21.1  տոկոսը` «Երկիր Ծիրանի»-ի, 18.9  տոկոսը` «Լույս» կուսակցությունների դաշինքի, 16.3 «ժառանգության», 11.4  տոկոսը` «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավներին: Տոկոսները աստիճանաբար նվազել են: Հարցվողների 64.7 տոկոսը քարոզարշավներին հանդիպել է հեռուստացույցով, 24. 9 տոկոսը` «Ֆեյսբուք»-ի  էջերով , 22.5  տոկոսը` բակերում հանդիպումների շնորհիվ, 17.9 տոկոսը` «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերներով, 8 տոկոսը բուկլետներով, արտաքին գովազդով, իսկ 2.6 տոկոսը ռադիոյով:

Ուշագրավ է նաև կուսակցությունների նախընտրական ծրագրերին ծանոթացածների թիվը: 53,8 տոկոսը նշել է, որ ծանոթացել է դաշինքների նախընտրական ծրագրերին, սակայն ոչ ամբողջությամբ, այլ պարզապես որոշակի դրույթների: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրերին ծանոթացել է հարցվածների 88.7 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերին` 51.3 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ծրագրերին` 17.8 , իսկ «Լույս» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրերին` 15.9 տոկոսը: Հարցվողները ծրագրերին ծանոթացել են հիմնականում հեռուստացույցի , այնուհետև «Ֆեյսբուք»-ի էջերի միջոցով:

Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող բակային հանդիպումներին մասնակցել է 16.4 տոկոսը: Նրանց 78.4 մասնակցել է «Իմ քայլ» կուսակցությունների դաշինքի հանդիպումներին, 21.2 տոկոսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ  4.5 տոկոսը «Լույս»-ի հանդիպումներին:

Ընտրություններին միանշանակ մասնակցելու է հարցվածների 72.9 տոկոսը, ավելի շուտ մասնակցելու է  13.7  տոկոսը, ավելի շուտ չի մասնակցելու 3.6 տոկոսը, հաստատ չի մասնակցելու 8.7  տոկոսը, իսկ 1.1 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հետազոտությունն անցկացվել է դեմ առ դեմ: Մասնակցել է 805 մարդ: Այն անցկացվել է սեպտեմբերի 18-20-ը  Երևանի բոլոր վարչական շրջաններում: Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը սակայն, հիշեցրեց`  դրանք միայն կանխատեսումներ են: Հետազոտության ընտրանքային սխալը կազմել է 3.5 տոկոս:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45