Այլ Լուրեր

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Կասպերսկի Լաբորատորիան Երևանում անցկացրեց Kaspersky Security Day չորրորդ գործնական կոնֆերանսը
08/10/2018 16:30
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիան Երևանում անցկացրեց Kaspersky Security Day չորրորդ գործնական կոնֆերանսը

Կիբերանվտանգության միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը Հայաստանում շարունակում է պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կիբեռանվտանգության ոլորտի փորձի ու գիտելիքների փոխանցման ծրագրերը։ Ընկերությունը հոկտեմբերի 7-ին Աղվերանում անցկացրել է «Այսօրվա և վաղվա կիբերսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» չորրորդ գործնական կոնֆերանսը, որը նվիրված էր խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից կիբեռսպառնալիքները չեզոքացնելու և դրանց հետևանքները նվազագույնի հասցնելու մեթոդներին և գործիքներին։ «Kaspersky Security Day»-ին մասնակցել են հայկական և միջազգային առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ունեն կիբեռանվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն։ 

Կոնֆերանսն անցկացրել են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետները։ Միջոցառումը բացել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորտարոիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։ Ընկերության նախավաճառքային աջակցության ճարտարագետ Արտյոմ Մելյոխինը ներկայացրել է «Kaspersky Threat Management and Defense. բարդ սպառնալիքներին և թիրախային գրոհներին հակազդեցության միասնական համալիր լուծում» և «Վիրտուալ միջավայրում վերջնական սարքերի պաշտպանության լուծումներ. Բիզնեսի համար Kaspersky Endpoint Security և Kaspersky Hybrid Cloud Security» թեմաները, իսկ Kaspersky DDoS Protection-ի բիզնեսի զարգացման մենեջեր Ալեքսեյ Կիսելևը՝ «DDoS-գրոհներ. սպառնալիք առանց սահմանների» թեման։

«Կիբեռհանցագործները գնալով ավելի արագ են կատարելագործում իրենց վնասաբեր գործունեության զինանոցը։ Կազմակերպությունները պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն սրընթաց փոփոխվող կիբեռսպառնալիքներին դիմակայելու համար, քանի որ դրանք դառնում են ավելի բարդ և թիրախավորված։ Այդպիսի գրոհների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և վնասները նվազագույնի հասցնելը պահանջում է համալիր մոտեցումներ և կիբեռանվտանգության մասնագետների բարձր որակավորում։  Այդ ոլորտի հենց համալիր լուծումներ ներկայացվեցին այս գործնական կոնֆերանսում։ Համոզված եմ, որ դրանց հավուր պատշաճի կիրառումը համապատասխան գիտելիքներ ստացած  մասնագետների կողմից Հայաստանի պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կօգնի նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես խուսափել կիբեռռիսկերից՝ նպաստելով երկրի և քաղաքացիների անվտանգության մակարդակի բարձրացմանը և բարօրությանը»,- նշում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Գործնական կոնֆերանսի մասնակիցները «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներից հարց ու պատասխանի միջոցով ստացել են համապարփակ գիտելիքներ կազմակերպությունների ՏՏ-ենթակառուցվածքի անվտանգության ամենակարևոր ասպեկտների վերաբերյալ,  ինտերակտիվ քննարկել և պարզաբանել են  կիբեռանվտանգության վերաբերյալ հետաքրքրող բոլոր հարցերը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Bluetooth հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են SmartBox հեռուստատեսային սարքին անլար տարբերակով կցել տարբեր փոքր սարքեր՝ ականջակալներ, բարձրախոսներ, ստեղնաշարեր։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6