Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Կարեն Կարապետյան. որոշում եմ կայացրել՝ չեմ մասնակցելու Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին
06/11/2018 17:59
Կիսվել

Կարեն Կարապետյան. որոշում եմ կայացրել՝ չեմ մասնակցելու Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին

Սիրելի հայրենակիցներ,

Ես վեց անգամ անընդմեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել: Մեր քաղաքացիների, իմ համերկրացիների ուղիղ ընտրությամբ: Յուրաքանչյուր հաջորդ անգամ վստահության ավելի մեծ քվե ստանալով, ինչի համար երախտապարտ եմ:

Այս երկար տարիների ընթացքում ես, իմ ընտանիքի անդամները ջանացել ենք պարզ ու շիտակ լինել հասարակության առաջ: Պատգամավորական մանդատը, մեր հնարավորությունները փորձել եմ ծառայեցնել երկրի զարգացմանն ու բնակչության սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային կյանքի բարելավմանը: Արել եմ, ինչ կարողացել եմ:

Վստահեցնում եմ՝ պետական դիրքը երբեք չեմ օգտագործել անձնական շահի կամ ավելի մեծ իշխանություն ունենալու համար: Քաղաքական հարաբերություններում բաց ու անկեղծ եմ եղել:

Այսօր ես որոշում եմ կայացրել: Չեմ մասնակցելու Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին:

Սա դժվար որոշում է: Մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, շատերի հետ անձնական հարաբերություններ կան, թերևս նրանցից ոմանք այսօր էլ ակնկալիքներ ունեն ինձանից: Բայց, կարծում եմ, դադար առնելու ժամանակն է: Պատգամավոր դառնալն ինձ համար նպատակ չէ:

Մեր պետականությունը բարդ ու դժվարին վերափոխումների փուլում է: Քաղաքական համակարգի վիճակը, իմ տեսակին ոչ հարազատ որոշ գործընթացներ ինձ հարկադրում են այս անգամ չառաջադրվել:

Շնորհակալություն օրենսդիր-գործադիր մարմինների բոլոր գործընկերներիս համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն հատկապես մեր քաղաքացիներից յուրաքանչյուրին, ովքեր վստահել և հավատացել են ինձ:

Հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակից լինելու, անհրաժեշտության դեպքում համապետական խնդիրների վերաբերյալ դիրքորոշում, գնահատական հնչեցնելու համար պատգամավորի մանդատ ունենալը պարտադիր չէ:

Ես շարունակելու եմ լինել Ձեր կողքին, իմ պետության հետ, շարունակելու եմ կարողություններիս սահմանում ծառայել մարդկանց:

Իմ ընտանիքի միջոցներով սկսված բոլոր ծրագրերն ավարտվելու են,նորերն են իրականացվելու:

Նոր ձևավորվելիք իշխանություններին հորդորում եմ՝ հատուկ ուշադրություն դարձնել մեր անվտանգության հիմնահարցերին, դրա կարևորագույն բաղադրիչ, հիմքերի հիմք տնտեսական քաղաքականությանը, բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:

Խոստումների, ճառեր ասելու ժամանակներն անցել են: Զանգ կախողներ են պետք: Հատկապես ընտրություններից հետո, երբ մեր երկիրը բարդագույն մարտահրավերներ է դիմագրավելու:

Իմ համակիրներին, ընտրողներին խնդրում եմ պատասխանատվությամբ մոտենալ առաջիկա ընտրություններին և քվեարկել խղճի մտոք: Միայն այդ պարագայում կկարողանաք պահանջատեր լինել և չհիսաթափվել: Միայն այդ պարագայում կկարողանաք Ձեր զավակների արժանապատիվ ապագայի հիմքերը դնել:

Դարձյալ շնորհակալություն: Համոզված եմ՝ դեռ հանդիպելու շատ առիթներ ենք ունենալու:

Կարեն Կարապետյան

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69