
«Արմենպրեսը» 100 տարեկան է
Հայաստանի առաջին հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ 1918 թվականի դեկտեմբերի 18-ին ստեղծվեց «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ որպես Հայկական հեռագրական գործակալություն։ Այսօր լրանում է «Արմենպրեսի» հիմնադրման 100-ամյակը, ինչի առթիվ «Բիզնես 24»-ը սրտանց շնորհավորում է բոլոր աշխատակիցներին և ընթերցողներին՝ մաղթելով երկարամյա և կայուն գործունեություն։
Նշենք, որ ներկայումս «Արմենպրեսը» փակ բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը։