Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ
20/01/2019 14:54
Կիսվել

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում, հունվարի 20-ի ժամը 10:00-ի դրությամբ, կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված  259 բեռնատար, 167 մարդատար ավտոմեքենա և 2 ավտոբուս:

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ: Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիներ դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր՝ Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:

2018թ. հունիսի 30-ից առ հունվարի 20-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83