Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայաստանում օգտատերերի 36.47% 2018-ին ենթարկվել է համացանցից գրոհների
07/02/2019 11:22
Կիսվել

Հայաստանում օգտատերերի 36.47% 2018-ին ենթարկվել է համացանցից գրոհների

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։  Հայաստանում օգտատերերի ավելի քան մեկ երրորդը կամ 36,47%-ը 2018 թվականին ենթարկվել է համացանցից գրոհների, այն դեպքում, երբ 2017թ. այդ ցուցանիշը կազմել է 32,81%։ Ընդ որում, եթե Ադրբեջանում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017թ.  35,14%-ից աճել է մինչև 35,88%, ապա Վրաստանում՝ 22,93%-ից  մինչև 26,62%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

Աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 29,4%-ը 2017թ. ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ 2018թ. այդ ցուցանիշը հասել է 30,01%-ի։

Փորձագետները նշում են, որ վեբ-մոդուլով հուսալի հակավիրուսը պաշտպանում է օգտատերերին վնասաբեր/վարակված վեբ-էջից վնասակար օբյեկտների ներբեռնումից։ Վնասաբեր կայքերը հատուկ են պատրաստվում չարագործների կողմից։ Նրանք նաև ձգտում են կոտրել հնարավորինս շատ օրինական կայքեր և այնտեղ ներդնել վնասաբեր սկրիպտներ ու ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներեներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնման փաթեթներ, անձնական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Վարակված կարող են լինել նաև այն վեբ-ռեսուրսները, որոնց բովանդակությունն ստեղծում են օգտատերերը (օրնակ՝ ֆորումները)։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12