Ժամանակ. «Էջմիածին» ՋՕԸ ղեկավարը սեփականաշնորհել է ՋՕԸ գրասենյակը՝ այն վերածելով առանձնատան
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի ոռոգման համակարգի պաշտոնյաներին՝ նշել էր, թե նրանք օլիգարխներ են, և պետությունը գնալու է նրանց հետևից:
Ջրային համակարգի օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը Էջմիածին ՋՕԸ ղեկավար Սուրեն Սեդրակյանն է: Վերջինս սեփականաշնորհել է էջմիածնի կենտրոնում գտնվող ՋՕԸ գրասենյակը՝ այն վերածելով առանձնատան: Էջմիածնի Հարկային տեսչության շենքը ևս սեփականաշնորհվել է Սեդրակյանի կողմից, հարկայինը այդ շենքում ընդամենը վարձակալ է:
Սեդրակյանը սեփականաշնորհել է ջրային տնտեսությանը պատկանող Այղր լճի պոմպակայանը՝ այն վերածելով ռեստորանային համալիրի, որը հայտնի է «Պոպոքներ» անունով, Սեդրակյանին է պատկանում էջմիածին-Երեւան մայրուղու վրա գտնվող «Եդեմ» սգո սրահը», – գրում է Ժամանակ օրաթերթը: