Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Վանեցյանն օգտվում է հեռախոսային գաղտնալսումներից պաշտպանող հայկական արտադրության հավելվածից
05/06/2019 16:19
Կիսվել

Վանեցյանն օգտվում է հեռախոսային գաղտնալսումներից պաշտպանող հայկական արտադրության հավելվածից

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայ մասնագետների հետ մշակել և ստացել է փորձնական մի ծրագիր, որը կիրառելու դեպքում կարելի է զերծ մնալ ցանկացած տիպի հեռախոսային գաղտնալսումներից: Ծրագիրը գործում է նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում բյուջեի՝ ԱԱԾ կատարողականը ներկայացնելուց հետո խոսեց Վանեցյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Թանդիլյանը հիշեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք հիմա նման ռիսկերից ապահովագրված են, և ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ արդյոք ապահովագրված են և արդյոք բացահայտված են նշված դեպքի աղբյուրները:

«Ինչ վերաբերվում է գործի բացահայտմանը, այդ պահին զերծ կմնամ մեկնաբանությունից, քանի որ գործը քննվում է Քննչական կոմիտեում: Ինչ վերաբերում է հեռախոսային խոսակցությունների, ընդհանուր առմամբ, պաշտպանվածությանը, ապա ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնար է: Բայց մինչև հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը ԱԱԾ-ն տեղի տեղեկատվական ոլորտի մասնագետների հետ սկսել էր մշակել մի ծրագիր, որը պետք է կիրառվեր և զերծ պահեր ցանկացած տիպի գաղտնալսումներից։ Այդ ծրագիրը գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է: Դա դեռևս թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները։ Այս պահին բավականին պաշտպանված է, և շատ-շատ մասնագետներ արդեն տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը»,-ասաց Վանեցյանն ու հավելեց, որ դա ամբողջովին հայկական արտադրանք է:

Վանեցյանը նշեց, որ սերվերը ֆիզիկապես գտնվում է ԱԱԾ շենքում և գաղտնագրվում է ամբողջությամբ։ Անգամ եթե փորձեն իրենք իրենց գաղտնալսել, չեն կարողանա:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ հետագայում եթե ծրագիրն արդարացնի իրեն՝ պետք է որոշվի այն պետական պաշտոնյաների խումբը, որոնք պետք է օգտվեն դրանից: Նա նաև տեղեկացրեց, որ դեռ հայտնի գաղտնալսման դեպքի ժամանակ էլ այդ աշխատանքները կատարվել էին: «Ուղղակի, քանի որ ես գտնվում էի երկրից դուրս, օգտվում էինք ուղիղ բաց կապից»,-ասաց նա ու խորհուրդ տվեց ռոումինգից օգտվելիս շատ բան չխոսել:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43