Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանի գրեթե յուրաքանչյուր 6-րդ օգտատեր 2019-ի առաջին եռամսյակում ենթարկվել է համացանցից գրոհի
18/06/2019 10:43
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա. Հայաստանի գրեթե յուրաքանչյուր 6-րդ օգտատեր 2019-ի առաջին եռամսյակում ենթարկվել է համացանցից գրոհի

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչություն։ Հայաստանի օգտատերերի 16,13%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է համացանցից գրոհի։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 16%, իսկ Ադրբեջանում՝ 18,28%, և այդ երկիրը աշխարհում 11-րդ տեղն է զբաղեցրել համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով։

Ամբողջ 2018 թվականի ընթացքում նման գրոհների բախվել է հայաստանցի օգտատերերի 36,47%-ը՝ նախորդ տարվա 32,81%-ի փոխարեն։ Եվ եթե Ադրբեջանում վեբ-գրոհների ենթարկվածների բաժինը 2017 թվականի 35,14%-ից աճել է մինչև 35,88%, ապա Վրաստանում՝ 22,93%-ից մինչև 26,62%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։  

Ընդհանուր առմամբ, 2019 թվականի առաջին եռամսյակում ընկերության լուծումները հետ են մղել 843 մլն 96 հազ. 461 գրոհ, որոնք իրականացվել են աշխարհի 203 երկրներում գտնվող համացանցային ռեսուրսներից, և գրանցել՝ 113 մլն 640 հազ. 221 ունիկալ URL (հասցե), որոնց արգելափակել է վեբ-հակավիրուսը։

Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել հենց վեբ-մոդուլով հակավիրուս, որն օգտատերերին պաշտպանում է վարակված վեբ-էջերից վնասաբեր օբյեկտների ներբեռնումից։ Չարագործները կամ հատուկ են ստեղծում վնասաբեր կայքէջեր, կամ կոտրում են օրինական ռեսուրսները և այդտեղ տեղադրում վնասաբեր սկրիպտներ և ամենատարբեր նշանակության ծրագրեր, կրիպտոարժույթների թաքնված մայներեներ, ծածկագրող շորթիչներ ներբեռնող փաթեթներ, անհատական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69