Այլ Լուրեր

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 68751.51+1.49 TOPIX - 4088.12+1.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24681.10+1.40 SSEC - 3955.58-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
15/07/2026  CBA:  USD - 367.25+0.51 GBP - 492.04+1.67
15/07/2026  CBA:  EURO - 419.29+1.57
15/07/2026  CBA:  GOLD - 48121+488 SILVER - 683.41-5.06
ՀՀ զինուժի զգալի առաջխաղացում հյուսիսում. վերահսկողության տակ է վերցվել Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետը
14/08/2019 18:13
Կիսվել

ՀՀ զինուժի զգալի առաջխաղացում հյուսիսում. վերահսկողության տակ է վերցվել Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետը

Ադրբեջանական իշխանամետ ռազմական-քարոզչական կայքերն օգոստոսի 13-ին հայտնել են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Տավուշի սահմանի մոտ 4 նոր դիրք է կառուցել: Ադրբեջանական իշխանական քարոզչական հարթակներն այդ երկրի ՊՍԾ հետ համագործակցությամբ հրապարակել են ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից լուսանկարներ՝ նշելով, թե ադրբեջանական սահմանապահները նշված հատվածում առաջխաղացում են գրանցել:

Հոդվածում խոսքը, մասնավորապես 650-700 մ բարձրություն ունեցող Պապաքարի բարձունքի մասին է: Համացանցային բաց աղբյուրներից, այդ թվում՝ Google Earth և Planet Labs ընկերությունների տրամադրած արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Վրաստան-Ադրբեջան սահմանին տեղակայված բլրի վրա նախկինում ևս Ադրբեջանի զինուժն էր տեղակայված:

2018 թ. հոկտեմբերին սահմանի այդ հատվածում բանակի փոխարեն սահմանապահ ծառայության ստորաբաժանումների տեղակայումից հետո կատարվել են որոշակի ինժեներա-ամրաշինական աշխատանքներ, սակայն ադրբեջանական սահմանապահ զորքերն այդպիսով ամրացել են Վրաստան-Ադրբեջան սահմանի հատվածում՝ ՀՀ սահմանից շուրջ 500-600 մ հեռավորության վրա:

2017 թ. և 2019 թ. ապրիլի 27-ին Google Earth-ի տրամադրած արբանյակային լուսանկարներում հստակ երևում է, որ, ի տարբերություն ադրբեջանական սահմանապահների, նշված հատվածում ՀՀ զինված ուժերը կատարել են մեծածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքներ՝ գրանցելով շուրջ 1-1,5 կմ առաջխաղացում և ամրանալով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Ադրբեջանական կողմում կառուցվել է նոր հենակետ և այդ հենակետ տանող ճանապարհ: Հիմնական աշխատանքները երկու կողմում իրականացվել են 2019 թ. ընթացքում:

Ադրբեջանի ՊՍԾ և ՀՀ ԶՈւ դիրքերը Պապաքարի լեռների շրջանում 27.04.2019թ.

 

Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ դիրքերը Պապաքարի լեռների շրջանում 2017 թ.

2019 թ. ապրիլ-օգոստոս ամիսների ընթացքում կողմերը շարունակել են ինժեներա-ամրաշինական աշխատանքները: Նշված ժամանակահատվածում, սակայն, ինչպես երևում է Planet Labs-ի տրամադրած օգոստոսի 11-ի արբանյակային լուսանկարից, էական փոփոխություններ չեն գրանցվել: ՀՀ ԶՈւ-ն շարունակել է ամրանալ առաջնագծի հատվածում, ադրբեջանական սահմանապահները՝ սահմանից շուրջ 500-600 մետր խորք ընկած տարածքում:

Նշված հատվածում կողմերի ենթակառուցվածքների և բնակավայրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական սահմանապահ զորքերը ինժեներա-ամրաշինական աշխատանքների արդյունքում որևէ մարտավարական, առավել ևս՝ ռազմավարական առավելության չեն հասել:

Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին տեղակայված է ադրբեջանական դիրքերից շուրջ 12-13 կմ հեռավորության վրա: Նույն հեռավորության վրա է տեղակայված նաև ՀՀ Զորական գյուղը: Գյուղը և մայրուղին ադրբեջանական դիրքերից բաժանված են Պապաքարի լեռների այլ բարձունքներով, որոնք բարձրությամբ գերազանցում են ադրբեջանական հենակետի տեղակայման վայրի բարձրությունը:

Ի տարբերություն ադրբեջանական դիրքերի, ՀՀ ԶՈւ տեղակայման վայրից Ադրբեջան-Վրաստան մայրուղին և Երկրորդ Շիխլի գյուղը շուրջ 6 կմ հեռավորության վրա են: Հայկական դիրքերը տեղակայված են շուրջ 600-650 մ բարձրության վրա, իսկ ադրբեջանական գյուղը և մայրուղին՝ 300-350 մ: Բաժանող տարածությունում ավելի ցածրադիր բլուրներ և ադրբեջանական գյուղի ցանքատարածություններ են:

ՀՀ ԶՈւ դիրքերը և ադրբեջանական Երկրորդ Շիխլի գյուղը

Ադրբեջանի ՊՍԾ դիրքերը և հայկական Զորական գյուղը

Այսպիսով պարզ է դառնում, որ ադրբեջանական իշխանական քարոզչական կայքի հրապարակած հոդվածում կատարված պնդումները որևէ փաստական հիմք չունեն: ՀՀ զինուժը իրականացրած լայնածավալ ինժեներա-ամրաշինական աշխատանքների շնորհիվ ոչ միայն կարողացել է կասեցնել ադրբեջանական սահմանապահների առաջխաղացումը, այլև ինքն է գրանցել առաջխաղացում՝ ամրանալով Պապաքարի լեռների շրջանում:

Տարոն Հովհաննիսյան

15/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.25
+0.51
Եվրո (EUR)
419.29
+1.57
Ռուբլի (RUR)
4.6995
-0.0271
Լարի (GEL)
139.52
+0.21
48121
+488
Արծաթ
683.41
-5.06