Այլ Լուրեր

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Հայաստանի դպրոցականները մասնակցել են «Ռոսատոմ-ի միջազգային օլիմպիադային
18/11/2019 16:43
Կիսվել

Հայաստանի դպրոցականները մասնակցել են «Ռոսատոմ-ի միջազգային օլիմպիադային

Նոյեմբերի 16-17 Երևանում տեղի ունեցավ Հայաստանի դպրոցների 8-12 դասարանների աշակերտների համար «Ռոսատոմի»-ի ֆիզիկա-մաթեմատիկական միջազգային օլիմպիադայի նախընտրական փուլը` ՄԻՖԻ միջուկային գիտահետազոտական համալսարանի աջակցությամբ։ Օլիմպիադան անցակցվեց  Հայաաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Նախընտրական փուլին մասնակցեց շուրջ 200 դպրոցական ՀԱՊՀ ավագ դպրոցից, «Քվանտ» վարժարանից, ֆիզմատ դպրոցից և Գյումրու ավագ դպրոցներից։

Եզրափակչի  արդյունքում հաղթողներն ու մրցանակակիրները  կստանան ՄԻՖԻ ՄԳՀԻ ընդունվելու արտոնություններ, այդ թվում բյուջետային հիմունքներով Ռոսատոմ կոնսորցիումի համալսարանների քվոտաների շրջանակում։ «Ատոմային բնագավառում կադրերի պատրաստման Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության շրջանակներում մենք ամեն տարի անցկացնում ենք դպրոցականների օլիմպիադա։ Հաճելի է նկատել, որ փուլից փուլ ցանկացողների քանակը ր մասնակիցների պատրաստվածության մակարդակը աճում են», – նկատեց ՄԻՖԻ ՄԳՀԻ-ի միջուկային ֆիզիկայի և տեխնոլոգիաների ուսումնական բաժնի ղեկավար Կիրիլլ Կուցենկոն։

Օլիմպիադայի անցկացումն ուղղված է ֆիզիկա-մաթեմատիկական կրթության զարգացմանը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ճշգրիտ գիտությունների նկատմամբ հետաքրքրվածության խթանմանը։ Ռոսատոմի կրթական նախաձեռնությունների գլխավոր նպատակն է՝ տաղանդավոր երիտասարդության բացահայտումը, որը հետաքրքրվում է գիտությամբ և նոր տեխնոլոգիաներով և հակված է ինժեներա-տեխնիկական մասնագիտություններին։

«Օլիմպիադան՝ դպրոցականների համար լավ հնարավորություն է դրսևորվելու և Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհեր ընդունվելու արտոնություններ ստանալու համար։ Յուրաքանյուր տարի, անցկացնելով նման միջոցառումներ, մենք հնարավորություն ենք ընձեռում երիտասարդներին ստանալու որակայալ կրթություն, անկախ նրենց նյութական ապահովվածությունից։ Շատ կարևոր է երեխաներին հաղորդել այն վստահությունը, որ գիտելիքների պատշաճ մակարդակի և աշխատասիրության արկայությամբ նրանք կարող են հասնել ամենաբարձր նպատակներին», – ասաց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը։

Ռուսաստանի տեխնիկական բուհերի կրթական ծրագրերը միավորում են համալսարանների և ձեռնարկությունների ջանքերը, որպեսզի շրջանավարտի գիտելիքներն ու հմտությունները համապատասխանեն գործատուների արդի պահանջներին և ոլորտի պահանջարկներին։ Համալսարաններում ծեծտադրվում է ամենաժամանակակից հմտությումմերի և տեսական գիտելիքների ստացումը, ինչպես նաև ուսման ընթացքում ՌԴ առաջատաև ատոմային օբյեկտներում պրակտիկայի անցկացումը։

Հայաստանում անցկացվում են նաև այլ կրթական միջոցառումներ, որոնք ուղղված են միջուկային տեխնոլոգիաների և տեխնիկական մասնագիտությունների հանրայնացմանը։ Օրինակ, արդեն երկրորդ տարին է ինչ Պոլիտեխնիկական համալսարանում անցկացվում է «Ատոմային տեխնոլոգիաների օր», որի շրջանակում դպրոցականներն ու ուսանողները ծանոթանում են այն հնարավորություններին, որոնք հասանելի են երիտասարդներին նորարարությունների զարգացման շնորհիվ։ Հաշվի առնելով Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները, երկրին անհրաժեշտ կլինեն մեծ թվով բարձրակարգ մասնագետներ։

Հիշեցնենք, 2018 թվականի դեկտեմբերին Օլիմպիադայի ընտրական փուլին մասնակցել է Հայաստանի ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտական և հանրակրթական դպրոցների ավելի քան 200 սովորող։ 2018-19թթ. Արդյունքներով` ֆիզիկայի գծով 28 մասնակիցներից 20 դարձել են մրցանակակիրներ։ Մաթեմատիկայի գծով 33 մասնակիցներից մրցանակակիրներ են դարձել 10-ը։ Հաղթողների և մրցանակակիրների շարքում առանձնանում են Շահինյանի անվան դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտները։

———–

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորոցիա-ռուսաստանյան պետկորպորացիա, համընդհանուր տեխնոլոգիական առաջատարներից մեկն է։  Միավորում է ատոմային էներգետիկայի բնագավառի, ԱԷԿ-ների նախագծման ու կառուցման և էներգետիկ մեքենաշինության ակտիվները։ Արտասահմանյան պորտֆելների մեծությամբ Ռոսատոմը զբաղեցնում է աշխարհում 1-ին տեղը (36 էներգաբլոկ՝ 12 երկրում), աշխարհում 2-րդ տեղում է ուրանի պաշարներով ու 4-րդ տեղում դրա արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է ուրանի հարստացման ծառայությունների համաշխարհային շուկայի 36 ու միջուկային վառելիքի 17 տոկոսը։  Հայաստանի էներգետիկ ոլորտում Ռոսատոմի առանցքային նախագծերից է հայակական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը։ Աշխատանքների արդյունքում՝ կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարաձգվի մինչ 2026 թվական։

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիա-«Ռոսատոմ» պետկորպորացիայի հիմնական ԲՈՒՀ-երի կոնսորցիում (համախումբ), որը ստեղծվել է 2011 թվականին՝ «Ռոսատոմի» նորարարական զարգացման ու տեխնիկական արդիականացման գործակցության նպատակներով։ Ասոցացիայի անդամ ԲՈՒՀ-երը «Ռոսատոմի» կրթական համակարգի շրջանակում ակտիվորեն մասնակցում են առաջնահերթ նախագծերի ստեղծմամբ ու իրականացմամբ, կարիերայի լայն հնարավորություն տալով ուսանողներին՝ ատոմային ճյուղի ձեռնարկություններում աշխատանքի տեղավորվելու հարցում։

ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը՝ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարաններից առաջիններից է: ՄԻՖԻ-ն՝ Ռոսաստանի ատոմային արդյունաբերության հիմնական բարձրագույն ուսումնական հաստատություններից է:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ-բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ապահովում է բարձրաստիճան ինժեներական կրթություն։ Հիմնադրվել է 1933 թվականին։ Այսօր ԲՈՒՀ-ում սովորում է 8500 ուսանող, հիմնական դասախոսական կազմը բաղկացած է 800 հոգուց, որոնց մեծ մասն ունեն գիտական տարբեր աստիճաններ։ ՀԱՊԻ-ին ունի երեք մասնաճյուղ՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88