Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՊԵԿ. Պարզաբանում՝ մաքսային և հարկային մարմիններում զենք կրելու կառավարության որոշման մասին
27/11/2019 11:34
Կիսվել

ՊԵԿ. Պարզաբանում՝ մաքսային և հարկային մարմիններում զենք կրելու կառավարության որոշման մասին

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մաքսային և հարկային մարմիններում զենք կրելու, պահելու, օգտագործելու և զենքին առնչվող այլ հարաբերությունները կարգավորող ՀՀ կառավարության որոշման նախագիծը իրավական նոր կանոնակարգում չէ: Հանրային քննարկման դրված նախագիծը կոչված է վերոնշյալ   հարաբերությունները հստակեցնել և համապատասխանեցնել գործող կարգավորումներին: Հիշեցնենք, որ հարկային ծառայողներին զենք տրամադրելու, զենքը պահելու, կրելու և օգտագործելու իրավունքը սահմանված է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, իսկ մաքսային ծառայողների դեպքում՝ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով, որոնք սկսել են գործել համապատասխանաբար 2002թ․ և 2008թ․: Ներկայում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց զենքով ապահովելու և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում զենք պահելու, կրելու իրավունք ունեցող աշխատողների պաշտոնների և նրանց կողմից օգտագործվող զենքի և հատուկ միջոցների տեսակների, ձևերի, մոդելների ցանկն ու քանակը սահմանելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի թիվ 656» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի թիվ 201-Ն» որոշումներով, որոնց ընդունումը բխում է հարկային և մաքսային ծառայություններին վերաբերող օրենքների պահանջներից, որոնց դրույթները զենքի և ռազմամթերքի մասով կա՛մ ուժը կորցրած են ճանաչվել, կա՛մ փոփոխվել և լրացվել են:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկային և մաքսային ծառայությունները ներառող մարմին է՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ հարաբերությունները կարգավորել միասնական ակտով:

Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, սահմանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զենք (զինամթերք) կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, մաքսային և հարկային ծառայողների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու կարգը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85