Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը սաստիկ բքի, տեսանելիության բացակայության և ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տեղեկացնում են, որ փետրվարի 9-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն: Նշված ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը սաստիկ բքի, տեսանելիության բացակայության և ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։