Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից
27/02/2020 14:26
Կիսվել

Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանն ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Հարցը չզեկուցվողների թվում էր:

Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանքով:

Քաղաքաշինության կոմիտեն մոտ մեկ տարի ղեկավարած Վերմիշյանն իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին՝ գործարքներ կատարել հենց այդ ընկերության հետ։ Իրավապահների փոխանցմամբ՝ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը։ Դրա դիմաց անձամբ կամ մտերիմի միջոցով Վերմիշյանը 1-2,5 միլիոն դրամի չափով գումար կամ էլ այդ արժեքի ապրանք է կաշառք ստացել։

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահն անցած տարի հոկտեմբերին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ որպես կաշառք ստանալով 5 000 դոլար գումար և շուրջ 2 միլիոն 300 հազար դրամի շինանյութ; Այս մասին անցած շաբաթ հաղորդել էր ԱԱԾ-ն։

Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով:

Նույն քրեական գործով անցնում է նաև Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝  գրավը: Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08