Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 136-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում մարտի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է, ապաքինվածների թիվը՝ 1:
Մարտի 19-ի վերջին տվյալներով Հայաստանում հաստատված դեպքերի թիվը 122 էր։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: