Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Կա հավանականություն, որ ծխողների շրջանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելի քիչ է, քան չծխողների
19/05/2020 16:37
Կիսվել

Կա հավանականություն, որ ծխողների շրջանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելի քիչ է, քան չծխողների

Ֆրանսիացի չափահասների քառորդը ծխում է: Շատերը զարմացած էին, երբ հետազոտողներն Ապրիլ ամսվա վերջին հայտարարեցին, որ փետրվարի 28-ից ապրիլի 9-ը Փարիզի Պիտյե Սալպետրիեր հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսով վարակված 482 հիվանդների միայն 5%-ն է ծխում: Մինչ օրս Ամերիկայի, Չինաստանի և Ֆրանսիայի այլ մասերում գտնվող հիվանդանոցներում ծխողների և չծխողների հարաբերակցությունը միանշանակ չէր: Այնուամենայնիվ, բոլորն էլ բացահայտեցին, որ հիվանդանոցային բուժում պահանջող վարակակիրների շրջանում զգալիորեն քիչ է կանոնավոր կերպով ծխողների թիվը: Ինչպես նշում են զեկույցի հեղինակները՝ հավանականությունը, որ ծխողները լրջորեն կտուժեն կորոնավիրուսից, ավելի քիչ է: Նրանց հավաստմամբ՝այդպիսի դեպքերը շատ հազվադեպ են:        

Բնականաբար, ծխողները պաշտպանված չեն կորոնավիրուսից. իրականում, քանի որ նրանք նախ բռնում, ապա ներքաշում են սիգարետը, նրանց կողմից վարակվելն ավելի հավանական է, քանի որ վարակի տարածումը տեղի է ունենում բերանի միջոցով: Այսպիսով՝ ի՞նչ է տեղի ունենում. ծխող վարակակիրների շրջանում ախտանշանների հայտնաբերումն ավելի քիչ հավանական է, կամ նույնիսկ եթե դրանք առաջանում են, ավելի հաճախ մեղմ են լինում: Սա նշանակում է, որ ավելի հավանական է, որ նրանք կմնան տանն ու չեն հայտնվի հիվանդանոցների վիճակագրության մեջ.:  

Վերը նշվածը վկայում է, որ ծխախոտի ծխի ինչ-որ բաղադրիչ պաշտպանական ազդեցություն է ունենում: Լավագույն միտքն այն է, որ դա կարող է կապված լինել նիկոտինի հետ: Այս տեսության վերաբերյալ լուրերը տարածվել են հրդեհի նման: Ծխախոտից քիմիական ճանապարհով արդյունահանվող նիկոտինի պահանջարկի աճը կանգնեցնելու նպատակով Ֆրանսիայի Առողջապահության նախարարությունը կասեցրեց դրա առցանց վաճառքն Ապրիլի 24-ին: Դեղատներից գնումները սահմանափակվել են՝ ամսական չափաբաժին յուրաքանչյուր անձի համար: Առողջապահության նախարարի խրախուսանքով Պիտյե Սալպետրիեր հիվանդանոցի հետևում կանգնած կազմակերպությունները՝ ներառյալ Պաստոր Ինստիտուտն ու Սորբոնը, փորձարկումներ են նախապատրաստում: Ծրագրվում է կորոնավիրուսով հիվանդներին, առաջնագծի աշխատակիցներին ու հասարակ քաղաքացիներին առաջարկել նիկոտինային սպեղանիներ: Դրանց ազդեցությունը կհամեմատվի փորձին մասնակից խմբերի միջև:

Չի ենթադրվում, որ նիկոտինն անմիջականորեն ազդում է կորոնավիրուսի վրա: Այնուամենայնիվ, դա կարող է անուղղակի դեր խաղալ և պարունակում է բջջաթաղանթային սպիտակուց՝ ace2, որին ամրանում է վիրուսը՝ բջջին հասանելիություն ձեռք բերելու համար: Որոշ հետազտողներ կասկածում են, որ նիկոտինը նույնպես ամրանում է ace2-ին, և որ դա ավելի է բարդացնում վիրուսի գույությունը դրա կողքին: Նիկոտինը միաժամանակ կարող է մեղմացնել վարակի կողմից առաջացող բորբոքումները: 

Նոր ֆրանսիական ուսումնասիրությունը, որի սկիզբը նախատեսվում է երեք շաբաթից, հնարավոր է պարզաբանի նիկոտինի մեկ այլ հնարավոր թերապեվտիկ հատկություն: Նրանք, ովքեր կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում են, հաճախ տառապում են իմունային հիպերակտիվ հիվանդությամբ, որը կոչվում է ցիտոկինի փոթորիկ:  Ցիտոկիններն ազդանշանային մոլեկուլների խումբ են: Որոշները պատասխանատու են ախտածինների դեմ պայքարող արյան սպիտակ բջիջները վարակի կետ հասցնելու համար: Եթե այդպիսի բջիջների չափազանց մեծ քանակություն հասցվի, դրանք կարող են հարձակում գործել հենց մարմնի հյուսվածքների վրա: Նյու Յորք-ի Քոլդ Սփրինգ Հարբոր Լաբորատորիայի մոլեկուլային կենսաբան Ջեյսոն Շելցերը, ով ուսումնասիրում է սիգարետի ծխի հոգեբանական ազդեցությունը, ասում է, որ տեսականորեն հնարավոր է, որ նիկոտինը, որը միջամտում է գործընթացին, նվազեցնի վնասը, չնայած նրա ուսումնասիրությունը նաև մատնանշում է կորոնավիրուսային վարակների դեպքում սիգարետի ծխի բացասական ազդեցության մասին:  

Հակածխախոտային պայքարի ջատագովները նշում են, որ վերը նշվածը խորհուրդ չէ ծխել սկսելու համար: Եթե նույնիսկ որոշ ծխողներին ժպտացել է հաջողությունն ու նրանք կարողացել են խուսափել կորոնավիրուսի բարդագույն հետևանքներից, դա չի նշանակում, որ նրանց գործողությունները կատարելապես մշակված մի ծրագրի մաս են եղել: Դա, միաժամանակ, հիմք չի հանդիսանում ձևացնելու, որ Պետի Սելպետրիերում իրականացված հետազոտությունները տեղին չեն: Եթե նիկոտինը, կամ սիգարետում առկա որևէ այլ քիմիական նյութ նպաստում է ապաքինվելուն, մարդկությունը կարող է շնորհակալ լինել ծխողներից, ովքեր պատահաբար փորձարկումների առարկա են դարձել այս դժվարին պայմաններում:   

Աղբյուրը՝ amp-economist.com

 

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85