27/05/2010 18:43
APPLE-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ MICROSOFT-ԻՑ ԵՎ ՃԱՆԱՉՎԵԼ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Ամերիկյան Apple կորպորացիան ճանաչվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենաթանկ ընկերությունը: Երեկ` մայիսի 26-ին, կայացած առևտրային շրջանների արդյունքներով Apple-ն իր կապիտալիզացիայի մակարդակով առաջ է անցել Microsoft-ից: Այսպես, Apple ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքը առևտրային շրջանների ավարտին գնահատվել է 222,07 մլրդ դոլար, իսկ Microsoft-ինը` 219,18 մլրդ դոլար: ՏՏ ոլորտի ամենաթանկ ընկերությունների առաջին եռյակը եզրափակում է Google-ը (151 մլրդ դոլար):
Հատկանշական է, որ վերջին 12 ամիսների ընթացքում Apple ըներության բաժնետոմսերի արժեքն աճել է շուրջ 95 տոկոսով, մինչդեռ Microsoft ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է միայն 35 տոկոսով:
Նշենք նաև, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Apple ընկերությունը վերակազմավորել է իր գործունեությունը` համակարգիչների վաճառքից անցում կատարելով բջջային սարքավորումների և ծրագրերի արտադրության:
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
Արծաթ
678.93
-38.56
17:09 26/06/26
15:53 26/06/26
