Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՈՒՍՅԱԿԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՄԵՔՍԻԿԱՑԻ ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄԸ
11/03/2010 11:53
Կիսվել

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՎԱԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՈՒՍՅԱԿԸ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ Է ՄԵՔՍԻԿԱՑԻ ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄԸ

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային աղուսյակը, որ այս տարի գլխավորում է 70-ամյա մեքսիկացի Կարլոս Սլիմը (Carlos Slim), ում կարողությունը գնահատվում է շուրջ 53,5 մլրդ դոլար:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղուսյակի երկրորդ հորիզոնականում այս տարի Microsoft ընկերության հիմնադիր և 2009 թվականի աշխարհի ամենահարուստ մարդը ճանաչված 54-ամյա Բիլ Գեյթսն է, ում կարողությունը գնահատվում է 53 մլրդ դոլար: Ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղուսյակի առաջին եռյակը եզրափակում է ամերիկացի հայտնի ներդրող 79-ամյա Ուորեն Բաֆեթը` 47 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ:

Ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակի չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են հնդիկ գործարարներ Մուկեշ Ամբանին և Լակշմի Միտալը, որոնց կարողությունները գնահատվում են համապատասխանաբար 29 մլրդ դոլար և 28,7 մլրդ դոլար:

Նշենք նաև, որ աշխարհի ամենահարուստ 10 մարդկանց շարքում են նաև ամերիկացի 65-ամյա Լավրենս Էլիսոնը, ով իր 28 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում են վեցերորդ հորիզոնականը: Վերջինիս հաջորդում են 61-ամյա ֆրանսիացի Բերնարդ Արնաուլթը (27,5 մլրդ դոլար),  բրազիլացի 53-ամյա Էրիկ Բատիստան (27,0 մլրդ դոլար), իսպանացի 74-ամյա Արմանսիո Օրտեգան (25,0 մլրդ դոլար):

Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղուսյակի առաջին տասնյակը եզրափակում է գերմանացի 90-ամյա Կարլ Ալբերխը` իր 23,5 մլրդ դոլար կարողությամբ:

Հատկանշական է, որ աշխարհում ներկայումս ապրում է 1011 միլիարդատեր, որոնց զգալի մասը, անգամ ներկայիս ճգնաժամի պայմաններում, շարունակում է  կուտակել կապիտալ: Forbes ամսագրի հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղուսյակում ընդգրկված միլիարդատերերի միայն 12%-ն է ճգնաժամի պայմաններում դարձել համեմատաբար աղքատ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85