ԷԼԻԶԱԲԵԹ ԹԱԳՈՒՀԻՆ «ՏՆՏԵՍՈՒՄ Է» ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՓՈՂԵՐԸ
Վերջին շուրջ քառասուն տարիների ընթացքում առաջին անգամ կրճատվել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքին պետական բյուջեից տրամադրվող միջոցերը: Սպասվում է, որ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին, ով և տնօրինում է թագավորական ընտանիքի բյուջեն, զգալի կկրճատի «թագավորական» ծախսերը: Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները` թագավորական ընտանիքին տրամադրվող միջոցներն արդեն իսկ կրճատվել են 9 տոկոսով: Սպասվում է, որ մինչև 2015 թվականը սուբսիդիաների ծավալը կշարունակի նվազել և կկազմի 55 մլն ԱՄՆ դոլար:
Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ բրիտանական ազգային աուդիտորական ծառայությունը սկսի վերահսկել թագավորական տան եկամուտներն ու ծախսերը: