GOOGLE-Ը ԿՕԳՆԻ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ` ԳՐՔԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ
Բրիտանական գրադարանը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնում և հանդիսանում է աշխարհի խոշորագույն գրապահոցներից մեկը, համաձայնագիր է ստորագրել ինտերնետային հսկա ընկերություններից մեկի` Google-ի հետ: Ըստ կնքած պայմանագրի՝ հազարավոր գրքեր ու գրառումներ թվայնացման արդյունքում հասանելի կդառնա միլիոնավոր մարդկանց, ովքեր կարող են համապատասխան թվայնացված նյութերը ներբեռնել ինտերնետից: Պայմանագիրը նախատեսում է մոտ 250 հազար տեքսետրի անվճար բեռնում: Նշենք նաև, որ ըստ պայմանագրի` գրադարանի կամ Google books կայքերից հնարավոր կլինի բեռնել միայն այն նյութերը, որոնց վրա չեն տարածվում հեղինակային իրավունքներ:
Հատկանշական է, որ 1700-1870 թվականների նյութերի թվայանցման ծախսերը Google-ն իր վրա է վերցրել, որը պարտավորվել է կատարել մի քանի տարվա ընթացքում: