24/03/2011 17:26
GOOGLE-Ը ԱՐՏՈՆԱԳՐԵԼ Է ԻՐ DOODLE-ԼՈԳՈՆԵՐԸ
Google ընկերությունն արտոնագրել է իր «տոնական» լոգոները` doodle-ները, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում էին նույնանուն որոնման համակարգի գլխավոր էջում: Ինչպես հայտնում է Buzzblog-ը` մարտի 22-ին պատենտը փոխանցվել է ընկերության հիմնադիրներից Սերգեյ Բրինին, ով համարվում է doodle-ի ստեղծման մտքի հեղինակը: Այդ պատենտը ստանալու համար Google-ը դիմել էր դեռ 2000 թվականին:
Փաստաթղթի համաձայն` Google-ն արտոնագրել է իր «օգտվողների գրավման մեթոդն ու համակարգը»: Այս ոչ այնքան հստակ սահմանումը, որի ետևում կոնկրետ տեխնոլոգիական լուծումներ չկան, արդեն շատ քննարկումներ է առաջացրել մասնագիտացված բլոգերում և ԶԼՄ-ներում:
Doodle-ները հորինվել էին 1998 թվականին, երբ Բրինը և ԼարրիՓեյջը որոշեցին նշել իրենց դեպի "Burning Man" ուղևորությունը` ավելացնելով Google լոգոյին ևս մեկ օ-ն: Նոր լոգոների մշակման մասին միտքը շատ դուր եկավ օգտվողներին, և doodle-ները սկսեցին պարբերաբար հայտնվել կայքէջում: 13 տարիների ընթացքում Google-ի էջում տարբեր երկրներում կարող էինք տեսնել doodle-ների ավելի քան 700 տարատեսակ, ընդ որում մոտ 300 լոգոներ մշակված են եղել միայն Google.com ամերիկյան դոմենի համար: Ամսաթվով դասակարգված բոլոր doodle-ները կարող եք տեսնել այստեղ:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
