ԱՄՀ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԿԱՆԳՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) 62-ամյա կառավարիչ-տնօրեն Դոիմինիկ Սթրոս Կանը, ով ձերբակալվել է սեռական բնույթի ոտնձգություն կատարելու կասկածանքով, այսօր արդեն կկանգնի դատարանի առջև: Դոիմինիկ Սթրոս Կանի փաստաբանի հայտարարության համաձայն, ԱՄՀ ղեկավարը մտադիր է պաշտպանվել և հերքում է իր նկատմամբ ներկայացված մեղադրանքները։ Նշենք, որ ԱՄՀ ղեկավարին սպառնում Է 20 տարվա ազատազրկում:
Այս միջադեպը, շատ վերլուծաբանների գնահատմամբ, կարող է վերջ տալ Դոիմինիկ Սթրոս Կանի` քաղաքական դաշտում հաստատվելու «երազանքներին»: ԱՄՀ ղեկվարը բավականին իրական հնարարվորություններ ուներ դառնալ Ֆրանսիայի հաջորդ նախագահը: