Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ
18/04/2011 15:27
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՏՏ ՈԼՈՐՏԻ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԸ

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունացած մամուլի ասուլիսին ազդարարվեց ՀՀ վարչապետի հովանու ներքո ստեղծված Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների (մենեջերների) ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա մրցույթի մեկնարկը: Մրցանակաբաշխության նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկա մենեջերների որակավորման բարձրացմանը, ինչպես նաեւ մենեջմենթի, աշխատանքի կազմակերպման բարելավմանըª հանրապետության տարբեր ընկերություններում աշխատող մենեջերներին հնարավորություն տալով մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում:
 
Մրցանակաբաշխության նախաձեռնողը Սինոփսիս ընկերությունն է, հովանավորը` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:  Վերապատրաստման դասընթացների կազմակերպման նպատակով ընկերությունը հատկացրել է շուրջ 20 միլիոն դրամ:
 
Համաձայն մրցանակաբաշխության ծրագրի, յուրաքանչյուր տարեսկզբին ՀՀ կառավարության կողմից հայտարարվում է մրցույթ` ի հայտ բերելու ՏՏ ոլորտի ընկերություններում աշխատող լավագույն 3 մենեջերներին, ովքեր կմեկնեն արտերկրի տարբեր համալսարաններª մենեջմենթի կուրսերի: Մրցանակաբաշխությունում հաղթող մենեջերները չեն մասնակցի առնվազն հաջորդ 3 տարիների մրցույթին:
 
Այս տարվա մրցանակաբաշխության հաղթող 3 մենեջերները 15-օրյա վերապատրաստման դասընթաց կանցնեն Սթենֆորդի Համալսարանում (Stanford Executive Institute) օգոստոս ամսին:
 
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել առավելագույնը 50 աշխատող ունեցող, Հայաստանի Հանրապետությունում գրանցված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մինչև 40 տարեկան մենեջերները: Ընտրության ժամանակ հաշվի են առնվելու հավակնորդի կրթությունը, ղեկավարման փորձը, անգլերենի հմտությունները, ինչպես նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում ներգրավվածությունը:
 
Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտերը` մասնակցության ձևաթուղթը (http://www.gov.am/am/announcements/) և ղեկավարի երաշխավորագիրը, պետք է ներկայացվեն [email protected] էլ. հասցեին: Դիմումների վերջնաժամկետը ս/թ ապրիլի 30-ն է:
 
«Այս մրցանակաբաշխությամբ մասամբ լուծվում է մի չափազանց կարևոր խնդիր, այն է`  ՏՏ ոլորտի բարձրակարգ մենեջերների պատրաստման խնդիրը, որի շնորհիվ մի շարք ընկերություններ մոտ ապագայում կարող են ավելացնել իրենց արդյունավետությունը», – այս կապակցությամբ նշել է Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
 
««Լավագույն մենեջեր» նախաձեռնության նպատակն է մեր երկրի մրցակցային առավելության գրավական հանդիսացող ամենակարևոր ճյուղերից մեկում` ՏՏ ոլորտում, բարձրացնել կառավարման մակարդակը: Արդյունավետ կառավարումը մեր երկրի ապագա աճը պայմանավորող առանցքային գործոն է, հետևաբար մենք պարտավոր ենք աջակցել նման կարևորության ազգային նախագծին` խրախուսելով ՏՏ ոլորտի հետագա զարգացումը: Այս նախաձեռնության շնորհիվ իրենց գիտելիքները հարստացրած մենեջերները դրանք կփոխանցեն նաև իրենց շուրջը գտնվողներին` ընդլայնելով այդ գիտելիքների հասանելիության շրջանակը», –  ասել է Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11