21/07/2010 16:33
ՃԳՆԱԺԱՄ, ԻՏԱԼԱԿԱՆ ՄԱՖԻԱ ԵՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ
Ւտալական մաֆիան ընդլայնել է փողերի լվացման ծավալները: Բանկային վարկավորման սահմանափակման պայմաններում դրամային միջոցների պակասուրդը արագ ծածկվում է անօրինական գործունեությունից ստացված եկամուտներով: Ճգնաժամի պայմաններում անօրինական գործունեությամբ զբաղվող իտալական կազմակերպված խմբավորումները հնարավորություն են ստացել իրենց անօրինական եկամուտները արագ դնել շրջանառության մեջ և կատարել տարբեր բնույթի ներդրումներ:
Իտալիայի կենտրոնական բանկի տվյալներով` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 52%-ով աճել են կասկածելի գործարքների թիվը:
Հատկանշական է, որ 2009 թվականի արդյունքներով Իտալիայի կազմակերպված հանցավոր խմբավորումներն ապահովել էին 135 մլն եվրոյի եկամուտ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ աճել էր 4%-ով:
Արժույթի Միջազգային Հիմնադրամի գնահատմամբ` ամբողջ աշխարհում փողերի լվացման ծավալները կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի 2-5%-ը: Իտալիայում այս ցուցանիշը հասնում է 11%-ի:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
