18/03/2011 12:12
ՎԱՃԱՌՔԻ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՆՅՈՒ-ՅՈՐՔԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ
Նյու-Յորքի ամենաթանկ առանձնատունը ներկայացվել է վաճառքի` 90 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը` տեղեկացնելով նաև, որ ամենաթանկ առանձնատունը տրվում է նաև վարձով` ամսական 210 հազար դոլար վարձավճարով: Առանձնատան ընդհանուր մակերեսը 1673 քառ. մետր է: Այն ունի ավելի քան 10 սենյակ և բավականին մեծ գրադարան, ինչպես նաև շքեղության մի շարք «խորհրդանիշներ»: Առանձնատունը կառուցվել է 1916 թվականին` Woolworth հայտնի առևտրային ցանցի սեփականատիրոջ կողմից:
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
