Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՄԵԿՆԱՐԿԵՑ «ORANGE ԳՐՔԻ ՄՐՑԱՆԱԿ 2011» ԳՐՔԻ ՄՐՑՈՒՅԹԸ
11/07/2011 15:03
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ORANGE ԳՐՔԻ ՄՐՑԱՆԱԿ 2011» ԳՐՔԻ ՄՐՑՈՒՅԹԸ

Այսօր Orange-ը հայտարարեց "Orange գրքի մրցանակ 2011" գրքի մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակն է բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, ինչպես նաև խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև պատրաստվում է Երևանի հետ միասին նշել գրքի և ընթերցանության տոնը` ընթառաջ գնալով 2012թ., երբ Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Orange գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին:

«Սա մասնագիտական գրական մրցանակ չէ և չի հավակնում դառնալ այդպիսին: Orange գրքի մրցանակն ընթերցողի և գրքի սիրահարների մրցանակ է: Ընթերցողներն առցանց քվեարակությամբ իրենք են ընտրելու հաղթողներին: Այս իրադարձությունը թույլ կտա գտնել և խրախուսել շնորհալի ու օրիգինալ գրողներին, սակայն նաև հանրային ընթերցանությունների, քննարկումների և հեղինակների հետ հանդիպումների միջոցով մենք կներգրավենք ընթերցողների ամենալայն շրջանակներին, որոնց կարծիքը նույնպես վճռորոշ կլինի»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, կներկայացնեն նախկինում չհրատարակված գրական երկ (էլեկտրոնային հանդեսներում, բլոգերում, սոցիալական ցանցերում տեղակայված ստեղծագործությունները համարվում են չհրատարակված) և մշտապես բնակվում են Հայաստանում:

Մրցույթին կարելի է ներկայացնել գործ հետևյալ 4 ժանրերում` պատմվածք և էսսե, վեպ, հեքիաթ, դրամատիկական գործ և սցենար: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ը հայերենով գրված ստեղծագործությունը և դրա համառոտ բովանդակությունը Word կամ PDF ֆորմատով ուղարկել [email protected] հասցեով:

Ժուրիի անդամները մինչև հոկտեմբերի 7-ը կընտրեն առավելագույնը չորս ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում: Ժյուրիի կողմից ընտրված ստեղծագործությունները կհայտարարվեն «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնի ժամանակ, որից հետո դրանք կներկայացվեն ընթերցողների լայն զանգվածների դատին մրցույթի համապատասխան կայքէջում: Հաղթողները կընտրվեն ընթերցողների առցանց քվեարկությամբ:

«Մրցույթի ժյուրին կազմված է ոչ միայն գրականագետներից, այլ նաև մարդկանցից, ովքեր սիրում են կարդալ և գիտակ են ժամանակակից գրականությանն ու արվեստին: Եթե կարելի է այսպես ասել, նրանք «պրոֆեսիոնալ ընթերցողներ» են: Այս առումով մրցույթը չափազանց յուրահատուկ է, քանի որ առավելագույնս դուրս է գալիս մասնագետների և գրաքննադատների նեղ շրջանակից և մոտենում է ընթերցողին: Իհարկե, ժյուրիին դժվար գործ է սպասում»,- ասաց «Հայ գրքի կենտրոն» հկ նախագահ Մկրտիչ Մաթևոսյանը:

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11