ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱՆԿ Է ԱՐՎԵԼ
«Օրինաց երկիր» կուսակցությունը պաշտոնից հետ է կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: Ինչպես այսօր լրագրողներին հայտնել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն, այդ մասին որոշումը կայացվել է նախօրեին` ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստում:
Գյուղատնտեսության նախարարի նոր թեկնածուի անունը հայտնի կդառնա արդեն 2011 թվականի սկզբին։ «Կան մի քանի թեկնածուներ, որոնց անունները հիմա չեմ կարող տալ։ Նրանց առաջադրումը որոշակի ժամկետ ու քննարկում է պահանջում»,- նշել է Արթուր Բաղդասարյանը: