02/02/2011 11:32
Ի՞ՆՉ ԵՆ ՓՆՏՐԵԼ «ՍՓՅՈՒՌԻ» ՕԳՏՎՈՂՆԵՐԸ 2010Թ.-ԻՆ
«ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնի 51 9999 և 09000 9999 հեռախոսային տեղեկատուներն ամեն օր սպասարկում է ավելի քան 5000 զանգ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնից` զանգերը վերաբերում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կազմակերպություններին, նրանց կողմից առաջարկած ապրանքներին և ծառայություններին: Զանգահարողների 50%-ը կազմակերպություններ են փնտրում անվանումով, 30%-ը `գործունեությամբ (ապրանքով, ծառայությամբ), 10%-ը՝ ապրանքանիշով, 6%-ը` հասցեով, 4%-ն` այլ պարամետրերով:
«ՍՓՅՈՒՌ»-ի ներկայացրած տվյալների համաձայն` 2010 թվականի ընթացքում «ՍՓՅՈՒՌ» հեռախոսային տեղեկատուով 50 առավել շատ հարցվող ապրանքների և ծառայությունների առաջին հորիզոնականում են հայտնվել հարցումները հեռախոսային կոդերի մասին (հարցումների քանակը` 9304), ավիատոմսերի վաճառքի/ամրագրման մասին (հարցումների քանակը` 9131), Հայաստանում աշխատանքի տեղավորման մասին (հարցումների քանակը` 5161):
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
Արծաթ
605.97
-3.85
16:27 11/11/26
