ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՈՒՂԵԳԻՐԸ ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է 150 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Լուսնի շուրջ տիեզերական թռիչքի համար նախատեսված երկու տոմսերից մեկն արդեն իսկ վաճառվել է: վաճառքի գինը կազմել է 150 միլիոն դոլար: Գնորդի անունը չի հրապարակվում:
Space Adventures ընկերության ղեկավար Էրիկ Անդերսոնը նշել է, որ առաջին առևտրային թռիչքը դեպի լուսին տեղի կունենա 2015թ.-ին` ռուսական «Սոյուզ» տիեզերանավով: Ներկա պահին ավարտվում են երկրորդ հաճախորդի հետ բանակցությունները:
Նշենք, որ Space Adventures-ը հիմնադրվել է 1998թ.-ին: Ընկերության նպատակն է տիեզերք թռչելու հնարավորություն տալ մասնավոր անձանց: Space Adventures-ը արդեն կազմակերպել է ուր թռիչք դեպի Միջազգային Տիեզերական Կենտրոն: