ԵՎՐՈՊԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՎՆԱՍՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
Եվրոպայի ֆուտբոլային ակուբների 56%-ն աշխատում է վնասով, իսկ նրանց ընդհանուր վնասները 2010թ.-ի ընթացքում կազմել են շուրջ 1.2 միլիարդ եվրո: Այս մասին հայտնել է ՈւԵՖԱ-ն: Պետք է նշել, որ երկու տարի առաջ վնասով էին աշխատում եվրոպական ֆուտբոլային ակումբների շուրջ 70%:
Եվրոպայի ֆուտբոլային ակուբների ֆինանսական ցուցանիշների վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2010 թվականի ընթացքում 655 եվրոպական ակումբների հասույթն աճել է 4.8%-ով և կազմել 11.7 միլիարդ եվրո: Նույն ժամանակահատվածում, ծախսերն աճել են 9.3%-ով և կազմել 12.9 միլիարդ եվրո:
ՈւԵՖԱ-ի նոր կանոնների համաձայն ֆուտբոլային ակումբները պետք է ունենան առանց պակասուրդի բյուջե: Որոշումն ուժի մեջ կմտնի 2012թ.-ին: