ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ ՄԵԿ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի միջնորդագրի համաձայն ՀՀ կենտրոնական բանկն իր 30.12.2009թ. թիվ.1/1615Ա որոշմամբ գրանցել է Թիվ 84 մասնաճյուղի գործունեության դադարեցումը: Այսուհետ գործունեությունը դադարեցրած մասնաճյուղի հաճախորդների սպասարկումը կիրականացվի առավել բարվոք պայմաններում` ՎՏԲ բրենդի և բանկային սպասարկման ժամանակակից չափանիշներին համապատասխանող ՎՏԲ-Հայաստան բանկի «Վանաձոր» մասնաճյուղում: