WIKILEAKS ԿԱՅՔԸ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը շարունակում է հրապարակել ամերիկյան գաղտնի փաստաթղթեր`չնայած կրում է լուրջ ֆինանսական վնասներ: Այս մասին նա հայտնել է շվեյցարական Tribune de Geneve թերթին տված իր հարցազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ ամերիկյան դիվանագիտական գաղտնի փաստաթղթերի հրապարակումից ի վեր ամեն շաբաթ իրենք կորցնում են 600 հազար շվեցարական ֆրանկ (482 հազար եվրո): Բայց, ինչպես վստահեցրել է Ասանժը, այս հանգամանքը չի հուսահատեցնում իրեն և իր թիմին:
Ջ. Ասանժն իր համախոհների հետ այժմ քննարկում է, թե որ երկրում կարող են շարունակել իրենց աշխատել: Որպես հավանական թեկնածուներ դիտարկվում են Շվեյցարիան և Ավստրալիան: