ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԵՐԿՐՆԵՐՆ ԵՆ ԴԱՆԻԱՆ ԵՎ ՆՈՐՎԵԳԻԱՆ
Եվրամիության Eurostat վիճակագրական ծառայությունը Եվրոպական 37 երկրներում համեմատել է 2.5 հազար ապրանքատեսակների գներ: Eurostat-ի ստացած տվյալների համաձայն Եվրոպայի ամենաէժեն երկիրն է Մակեդոնիան, որտեղ վերոնշյալ 2.5 հազար ապրանքատեսակների գները Եվրոպայի միջին գներից ցածր է 53%-ով: ԵՄ անդամ երկրների մեծ ամենաէժան երկիրը Բուլաղրիան է, որտեղ գները 49%-ով ցածր են միջին եվրոպական գներից:
Եվրոպայի ամենաթանկ երկրներն են Դանիան և Նորվեգիան, որտեղ գները միջին եվրոպական գներից թանկ են համապատասխանաբար 41% և 39%-ով: