
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 2009Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԳԾՈՎ ԿՎՃԱՐԻ 71.5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Ռուսաստան կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի երկրորդ կիսամյակում ՌԴ կառավարությունը պետական պարտքի մարման համար կհատկացնի 71.5 միլիարդ դոլար: Այս տարվա երրորդ եռամսյակում պարտքերի մարման համար կհատկացվի 26.9 միլիարդ դոլար, իսկ տոկոսների մարման համար` 4.8 միլիարդ դոլար: Չորրորդ եռամսյակում կմարվի 35.3 միլիարդ դոլար, իսկ տոկոսների մարման համար կհատկացվի 4.5 միլիարդ դոլար: