Տարածաշրջան

USD BUY - 390.00+1.00 USD SELL - 392.00+0.00
EUR BUY - 407.00+1.00 EUR SELL - 412.00+1.00
OIL:  BRENT - 73.25-2.28 WTI - 69.16-2.63
COMEX:  GOLD - 2630.50-2.17 SILVER - 30.42-1.49
COMEX:  PLATINUM - 945.00-1.62
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 153.76-0.21 EUR/GBP - 1.0486+0.10
FOREX:  EUR/USD - 1.0486+0.10 GBP/USD - 1.2555-0.28
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44736.57+0.99 NASDAQ - 19054.84+0.27
STOCKS US: S&P 500 - 5987.37+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 38780.14+1.30 TOPIX - 2715.60+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 19150.99-0.41 SSEC - 3263.76-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8291.68+0.36 CAC40 - 7257.47+0.03
STOCKS EUR:  DAX - 19405.20+0.43
25/11/2024  CBA:  USD - 390.14+0.38 GBP - 490.80+2.43
25/11/2024  CBA:  EURO - 409.14+2.74
25/11/2024  CBA:  GOLD - 33803.54+404.47 SILVER - 392.04+2.76
ՀԱՅԵՐԸ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԷԼԻՏԱՆ 2009
29/09/2009 17:10
Կիսվել

ՀԱՅԵՐԸ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԷԼԻՏԱՆ 2009

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը Ռուսատանի մենեջերների ասոցիացիայի հետ համատեղ  արդեն 9-րդ տարին անընդմեջ  հրապարակում է Ռուսաստանի լավագույն 1000 բիզնես ղեկավարների (մենեջերների) ցուցակը: 2009թ.-ի ցուցակում տեղ է զբաղեցրել միանգամից 16 հայ, 2008թ.-ի ցուցակի համեմատ հայերի թիվն աճել է 2-ով:

Ռուսաստանի 1000 բիզնես ղեկավարների ցուցակը կազմված է 6 բաժիններից: Բարձրագյուն ղեկավարների ենթացուցակում ընդգրկված է 500 ղեկավարի անուն, իսկ ֆինանսական, կոմերցիոն, կադրերի գծով, տեխնիկական և հասարակության հետ կապերի գծով տնօրենների ենթացուցակներից ամեն մեկը կազմված է 100 ղեկավարարի անունից:

Բարձրագույն բիզնես ղեկավարների ենթացուցակում տեղ է զբաղեցրել միանգամից 7 հայ` «Տրոյկա» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյան, «Սուխոյ» ընկերության գլխավոր տնօրեն Միխաիլ Պողոսյան, «Սինտրոնիկս» ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյան, «Ցենտրտելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Մարտիրոսյան, «Ռենեսանս Կապիտալ» ընկերության նախագահ Ռուբեն Ազանբեգյան, «Ռոսգոսստրախ» ընկերության խորհրդի նախագահ Դանիլ Խաչատուրով, «Ինտուրիստ» ընկերության նախագահ Ալեքսանդր Հարությունով:

Ֆինանսական տնօրենների ենթացուցակում տեղ է զբաղեցրել հայազգի մեկ ներկայացուցիչ` «Տրուբնայա Մետալուրգիչեսկայա» ընկերության փոխտնօրեն Տիգրան Պետրոսյան:

Կոմերցիոն տնօրենների ենթացուցակում հայտնվել է հայազգի 3 ներկայացուցիչ` «Արխիդեա» ընկերության կոմերցիոն տնօրեն Սամվել Ավետիսյան , Twiga ընկերության փոխնախագահ Կարինա Օհանջանյան , «Պիոներ ինվեսթմենթ մենեջմենթ» ընկերության մարկետինգի բաժնի պետ Կարեն Կոսոյան:

Կադրերի գծով ղեկավարների ենթացուցակում տեղ է զբաղեցրել 2 հայ` «Ռենեսանս Ապահովագրություն» ընկերության կադրերի և աշխատակազմի գծով փոխնախագահ Թամարա Պետոյան և «Գազպրոմ» ընկերության կադրերի վարչության պետ Ելենա Քոսյան:

Տեխնիկական և Այ-Թի տնօրենների ենթացուցակում հայտնվել է 3 հայ` «Mail.ru» ընկերության տեխնիկական տնօրեն Վլադիմիր Գաբրիելյան, «Abby softwere-house» ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյան և «Ռենեսանս Կապիտալ» ընկերության Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Վահան Վարդանյան:

Կորպորատիվ և հասարակության հետ կապերի գծով տնօրենների ենթացուցակում հայզագի ներկայացուցիչներ չկան:

25/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.14
+0.38
Եվրո (EUR)
409.14
+2.74
Ռուբլի (RUR)
3.75
-0.04
Լարի (GEL)
142.52
+0.21
33803.54
+404.47
Արծաթ
392.04
+2.76