ԱՄՀ – ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԳՐԱՆՑՎԻ 7.5% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
Համաշխարհային տնտեսության հնարավոր զարգացումների վերբերյալ իր դիտարկումները և կանխատեսումները ԱՄՀ-ն ներկայացրել է իր նոր զեկույցում, որտեղ նշվում է, որ համաշխարհային տնտեսությունն արդեն վերականգնման ճանապարհին է, սակայն ֆինանսական համակարգի դեռևս զգալի անկայունության պատճառով տնտեսության վերջնական առողջացման համար կպահանջվի երկար ժամանակ: Զեկույցում ներկայացված կանխատեսուային տվյալների համաձայն 2009 թվականի ընթացքում, երկնիշ անկում կգրացվի միայն Հայաստանում (15.6%) և Ուկրաինայում (14%): ՀՆԱ-ի անկումը Ռուսաստանում, ըստ կանխատեսումների, կկազմի 7.5%, Վրաստանում` 4%, իսկ Ադրբեջանում կգրանցվի 7.5% տնտեսական աճ: