2010Թ.-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 14 ԻՍԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ` 12.5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը սկսել է 2010թ.-ի բյուջեի քննարկումները: Նախատեսվում է, որ հաջորդ տարի Ադրբեջանի բյուջեի եկամուտները կկազմեն 10.015 միլիարդ մանաթ (12.535 միլիարդ դոլար), իսկ ծախսերը`11.264 միլիարդ մանաթ կամ 14.099 միլիարդ դոլար:
Բյուջեի եկամուտների մեծ մասը` 4.91 միլիարդ մանաթ, կապահովի պետական նավթային հիմնադրամը, 1.876 միլիարդ մանաթ կբերի ԱԱՀ վճարումը և 1.096 միլիարդ մանաթ` եկամտահարկը:
2010թ.-ին Ադրբեջանը պաշտպանության նպատակներով կծախսի 1.205 միլիարդ մանաթ կամ 1.5 միլիարդ դոլար, կրթության ոլորտը կստանա 1.276 միլիարդ մանաթ, առողջապահությունը` 0.479 և սոցիալական ապահովության ոլորտը` 1.192 միլիարդ մանաթ: