
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼ Է 4.8 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Ադրբեջանի կենտրոնական բանկի տարածած տվյալների համաձայն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Ադրբեջանում վճարային քարտերի դրամաշրջանառությունը կազմել է 3.9 միլիար մանաթ կամ 4.8 միլիարդ դոլար: 2008թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ սույն ցուցանիշը կրճատվել է 9%-ով: Անցած սեպտեմբեր ամիսն վճարային քարտերի դրամաշրջանառությունը կազմել է 381 միլիոն մանաթ: Հունվար-սեպտեմբեր ամիսներին դեբետային վճարային քարտերի միջոցով իրականացվել է 30.182 միլիոն գործարք, իսկ կրեդիտ քարտերի միջոցով` 1.538 միլիոն: