Տարածաշրջան

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
17/11/2009 19:06
Կիսվել

ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԱՆՑԱԿԵՏԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Տարածաշրջանում տեղի ունեցող վերջին փոփոխությունների հետեւանքով Վերին Լարս անցակետը կորցնում է իր քաղաքական նշանակությունը: Վերջինս ավելի կփոքրանա հայ-թուրքական սահմանի բացումից եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումից հետո, քանի որ այդպիսով Հայաստանը ելքի նոր ուղիներ կունենա: Հենց այդ է պատճառը, որ Վրաստանը եւ Ռուսաստանը բանակցություններ են սկսել Վերին Լարս անցակետի բացման հետ կապված: Այնինչ մինչ այժմ անցակետի փակ լինելու պատճառով տուժում են ոչ միայն Հայաստանն ու Վրաստանը, այլեւ Ռուսաստանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:

«Վերին Լարս անցակետի բացումը միայն Վրաստանի եւ Ռուսաստանի խնդիրը չէ: Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը խոսում է այն մասին, որ Արեւմուտքին եւ Եվրոպային անհրաժեշտ են բաց սահմաններ ամբողջ տարածաշրջանում: Այստեղից կարելի է ենթադրել, որ առաջիկայում նախաձեռնություններ կլինեն նաեւ հայ-ադրբեջանական սահմանի բացման վերաբերյալ»,-ասաց նա:

Նրա դիտարկմամբ` անցակետը բացվելուց հետո այն կգործի բոլորովին այլ պայմաններով. տարածաշրջանային փոփոխությունները կնպաստեն, որպեսզի Վրաստանը փոխի Հայաստանի նկատմամբ իր թելադրող դիրքորոշումը: Վրաստանը, խուսափելով հնարավոր մեկուսացումից եւ տարածաշրջանում իր նշանակությունը կորցնելուց, ամեն հնարավոր միջոցները ձեռնարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար: «Վրացական կողմը շատ լավ գիտակցում է, որ մի օր Վրաստանի հետ մեր ունեցած թանկ ճանապարհները կարող են փոխարինվել Թուրքիայի հետ ավելի էժան կամ հարմարավետ ուղիներով»,-ասաց Հ. Ալվրցյանը:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2