ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎՐԱԶԵՍ-Ի ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ԿՓՈԽԱՆՑԻ 750 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Ելույթ ունենալով ԵՎՐԱԶԵՍ-ի միջպետական խորհրդի ընդլայնված նիստին` ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը ասել է, որ ԵՎՐԱԶԵՍ-ի հակաճգնաժամային ֆոնդի բոլոր մասնակից պետությունները մոտակա շրջանում կվերջացնեն փաստաթղթերի վարվերացման գործընթացները, իսկ դրանից հետո հակաճգնաժամային ֆոնդի բոլոր դոնոր պետությունները ֆոնդին կփոխանցեն իրենց կողմից խոստացված գումարների 10%-ը: Ռուսաստանն իր հերթին մինչև տարվա վերջ ֆոնդին կփոխանցի 750 միլիոն դոլար:
Կուդրինի խոսքերով` այս քայլերից հետո հակաճգնաժամային ֆոնդը կսկսի գործել: ՌԴ նախարարը նաև հիշեցրել է, որ ֆոնդի հիմնական նպատակը հակաճգնաժամային պայքարում ցածր եկամուտներ ունեցող պետություններին օգնել է: