ՄՏՍ-Ը ՍՏԱՑԵԼ Է ISO 9001:2008 ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
Հայաստանյան Վիվասել-ՄՏՍ բջջային օպերատորի սեփականատեր և Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների առաջատար բջջային օպերատորներից մեկը հանդիսացող ՄՏՍ ընկերությունը հայտարարել է, որ հեռահաղորդակցության ոլորտի ռուսական ընկերություններից առաջինն է, որ կառավարման համակարգի որակի միջազգային ստանդարտներին համապատասխանելու համար ստացել է ISO 9001:2008 սերտիֆիկատ:
Սույն սերտիֆիկատի ուժը տարածվում է ՄՏՍ-ի ռուսական, ուկրաինական և ուզբեկական ենթաբաժինների վրա: Սերտիֆիկատի տրամադրման համար աուդիտը իրականացրել է անկախ աուդիտի համաշխարհային առաջատար SGS S.A. ընկերությունը: