ՅՈՒՆԻԲԱՆԿ – «ՅՈՒՆԻԱՍՏՐՈՒՄ ԲԱՆԿԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ 50 ԲԱՆԿԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Ռուսական հանրահայտ «РосБизнесКонсалтинг» գործակալության հրապարակած ռեյտինգային տվյալների համաձայն «Յունիբանկ»-ի ռազմավարական գործընկեր «Յունիաստրում բանկը» 2009թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել և կրկին հայտնվել ՌԴ առաջին 50 բանկերի ցուցակում: Ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալով «Յունիաստրում բանկը» Ռուսաստանի առաջին 20 բանկերի շարքում է, իսկ ֆիզիկական անձանց տրված վարկերի առումով` առաջին 30-ի: