
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՕՖՇՈՐՆԵՐԻՆ
Ռուսաստանի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը այսօր հայտարարել է, որ ՌԴ կառավարությունը պատրաստվում է պատերազմ հայտարարել այն ընկերություններին, որոնք աշխատում են հարկային օֆշորների միջոցով:
Կուդրինի խոսքերով ՌԴ բյուջեն օֆշորների պատճառով մեծ գումարներ է կորցնում, և պետք է համապատասխան փոփոխություններ մտցնել ՌԴ օրենքներում: Սակայն, փոխվարչապետը նաև ավելացրել է, որ օֆշորների միջոցով աշխատելը ամեն դեպքում հակաօրինական չէ: