2009Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐԺՈՒՅԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 15.7%-ՈՎ
Ադրբեջանի կենտրոնական բանկի տարածած հայտարարության համաձայն 2009թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ երկրի արժույթային պահուստների ծավալը կազմել է 5,176 միլիարդ դոլար: Անցյալ տարվա համեմատ սույն ցուցանիշը կրճատվել է 15.7%-ով, 2008թ.-ի վերջի դրությամբ պահուստները կազմում էին 6.137 միլիարդ դոլար:
Նշենք նաև, որ դեկտեմբեր ամսի ընթացքում Ադրբեջանի արժույթային պահուստների ծավալը կրճատվել է 5.5 միլիոն դոլարով: