
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Մարտի 5-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի Տնտեսական խորհրդի նիստը: Նույն օրը տեղի կունենա միջազգային տնտեսական համաժողով` նվիրված «Նոր նախաձեռնություններ` ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության տարում» թեմային:
ԱՊՀ-ի գործկոմի, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության եւ ԱՊՀ-ի գործարար տնտեսական զարգացման կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում առաջին անգամ տեղի կունենա «ԱՊՀ-ի գործարարության լիդեր» անվանակարգում պարգեւների հանձնման արարողությունը: