Տարածաշրջան

USD BUY - 388.00+1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 71.24+0.28 WTI - 67.15+0.30
COMEX:  GOLD - 2594.40+1.05 SILVER - 30.71+1.22
COMEX:  PLATINUM - 956.30+1.09
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.73+0.25 EUR/GBP - 1.054-0.01
FOREX:  EUR/USD - 1.054-0.01 GBP/USD - 1.2622+0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38220.85-1.09 TOPIX - 2691.76-0.73
STOCKS CHINA:  HANG SENG - 19576.61+0.77 SSEC - 3323.85-0.21
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
18/11/2024  CBA:  USD - 388.89+0.64 GBP - 491.13-0.86
18/11/2024  CBA:  EURO - 410.12-0.30
18/11/2024  CBA:  GOLD - 32155.48+109.09 SILVER - 383.35+9.00
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻԳՈՐ ՇՈՒՎԱԼՈՎԻՆ
05/02/2010 17:14
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻԳՈՐ ՇՈՒՎԱԼՈՎԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով Ռուսաստանի ազգային համակարգող Իգոր Շուվալովին: ՌԴ այս տարի ստանձնել է ԱՊՀ նախագահությունը:

Նախագահ Սարգսյանը 2009թվականը շատ արդյունավետ է համարել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսակետից եւ ասել. "Մենք առաջընթաց ենք արձանագրել գրեթե բոլոր ոլորտներում: 2010 թվականը եւս սկսել ենք բավականին ինտենսիվ. արդեն իսկ երկու հանդիպում է եղել Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ, հունվարին Հայաստանում էր ՌԴ արտաքին գործերի նախարարը, այժմ Դուք եք ժամանել: Մենք տրամադրված ենք լավատեսորեն եւ գտնում ենք, որ պետք է ամենօրյա հետեւողական աշխատանքով ամրապնդենք մեր հարաբերությունները":

Ռ Դ առաջին փոխվարչապետը եւս նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ կապերը դրականորեն են զարգանում: "Վերջերս Դուք բավականին հաջող այց ունեցաք Ռուսաստանի Դաշնություն",-ասել է Իգոր Շուվալովը եւ նշել, որ իր հայաստանյան այցի նպատակը 2010-ին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ առաջիկա անելիքների քննարկումն է: "Մենք արդեն հաստատել ենք մեր նախագահության հայեցակարգն, ունենք շատ հագեցած օրակարգ, եւ ես երկրի ղեկավարությունից հանձնարարական եմ ստացել օրակարգային առաջնահերթությունները քննարկել Հայաստանի ղեկավարության հետ եւ ավելի սերտ հարաբերություններ հաստատել իմ գործընկերների հետ",-ընդգծել է նա:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության շրջանը դրական եւ արդյունավետ կլինի կառույցի հետագա ամրապնդման ու զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում եւ տարբեր կազմակերպությունների շրջանակում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը գոհունակություն հայտնելով նախորդ տարում երկու երկրների միջեւ համագործակցության մակարդակից` համոզմունք է հայտնել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը զուգընթաց, հետեւողական աշխատանքն ու ջանքերը լրացուցիչ հնարավորություններ կբացեն 2010 թ. երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար:

Իգոր Շուվալովը Հայաստանի Հանրապետության Նախագահին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերը` մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Նախագահ Սարգսյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում եւս նախատեսվում են Երկրորդ աշխարհամարտի ավարտի 65-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ:

18/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.89
+0.64
Եվրո (EUR)
410.12
-0.30
Ռուբլի (RUR)
3.87
-0.03
Լարի (GEL)
142.50
+0.31
32155.48
+109.09
Արծաթ
383.35
+9.00