03/09/2008 20:01
ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 750 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՎՐԱՍՏԱՆԻՆ
Վրաստանի ԱԳ նախարար Էկա Շարաշիձեն հայտնել է, որ ռուս-վրացական հակամարտության հետևանքները հաղթահարելու համար ԱՄՀ-ն համաձայնվել է Վրաստանին 750 միլիոն դոլարի վարկ տրամադրել: Նախարարի խոսքերով պատերազմը մեծ ազդեցություն է ունեցել Վրաստանի ՀԱԱ-ի վրա և եթե հակամարտությունից առաջ կանխատեսվում էր, որ երկրի ՀԱԱ-ը կաճի 10%-ից ավել, ապա այժմ սպասումները միայն 5-6% են: Օգոստոսի վերջին հայտարարվեց նաև, որ Վրաստանին կօգնեն նաև Մեծ Յոթնյակի երկրները, դրանից բացի Համաշխարհային Բանկը, որը ակտիվորեն աջակցում էր Վրաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, պատրաստվում է 300-350 դոլարի վարկ տրամադրել:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
