ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՆԿՈՒՄԸ
Երեկ` սեպտեմբերի 9-ին, ռուսական ֆոնդային ինդեքսները կրկին անկում ապրեցին: ՌՏՍ ինդեքսը ընկավ 7.51%-ով և կազմեց 1395.11 կետ: ՄՄՎԲ-ի հիմնական ցուցանիշը անկում արպեց միանգամից 9.08%-ով և կազմեց 11.58.07 կետ: Մասնագետները սույն անկումը կապում են համաշխարհային շուկայում նավթի գների անկամ հետ և պատահական չէ , որ ՌՏՍ-ի նավթի և գազի ոլորտը արտացոլող ինդքեսի անկումը կազմեց 7.84%: Սակայն անկումը չի սահմանափակվում միայն նավթային և գազային ոլորտներով: Այսպիսով Նորիլսկի Նիկելի և Խնայբանկի բաժնետոմսերը արձանագրեցին ամենամեծ անկումը համապատսախանաբար 12.7% և 10.1%:
Նշենք, որ միայն սեպտեմբեր ամսին ՌՏՍ-ը նվազել է 18%-ով: